Հաշվապահական հաշվառում

Հաշվապահական հաշվառումը ներառում է 36 դասաժամ(3 ամիս) 1.5 ժամ տևողությամբ:

Ուսանողը փուլի ընթացքում յուրաքանչյուր թեմային վերաբերող խնդիրները ամրապնդում է պրակտիկ աշխատանքների հիման վրա: Ծանոթանում է գործող հարկային ձևերին, խնդիրների օրինակով հարկային հաշվետվությունների լրացման և ուղարկման կարգին: Սովորելով e-invoicing ծրագիրը՝ կատարում է հաշիվների դուրսգրում, ինչպես նաև դուրսգրված և ստացված հաշիվների ստորագրում: Այսինքն I փուլում ուսանողը բավականին տեղեկացված է լինում հարկային օրենսդրությունից:

Ուսումնական պլան

1 փուլ Ժամ Օրերի քանակ
Տնտեսական հաշվառման բնութագիրը և տեսակները 1.5 1
Հաշվապահական հաշվառման առարկան և օբյեկտները 1.5 1
Հաշվապահական հաշվառման մեթոդը նրա հիմնական տարրերը և վարման կանոնները 1.5 1
Հաշվապահական հաշվառման հաշվային պլան 1.5 1
Կազմակերպության ակտիվները և այդ ակտիվների ձևավորման աղբյուրները(Հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքը) 1.5 1
Տնտեսական գործառնությունների հետևանքով հաշվեկշռում տեղի ունեցող փոփոխությունները 1.5 1
Հաշվապահական հաշվառման հաշիվները, կրկնակի գրանցման եղանակ 1.5 1
Ժամանակագրական և սիստեմատիկ գրանցումներ 1.5 1
Շրջանառության տեղեկագիր 1.5 1
Սինթետիկ և անալիտիկ հաշվառում (Իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռի կազմումը խնդիրների օրինակով) 1.5 1
Աշխատավարձի հաշվարկ,  ՀՀ Աշխատանքային Օրենսդրության և եկամտային հարկի մասին օրենքի կիրառական մասը 1.5 1
Հաշվապահական հաշվառման խնդիրներ և տեստեր (Ամփոփում առաջադրանքի տեսքով) 1.5 1
 
Դրամարկղային գործառնությունների հաշվառում (Դրամարկղային փաստաթղթերի կազմումը խնդիրների օրինակով) (ԴՄՕ,ԴԵՕ,Հ/Ա,Հ/Հ, հաշվարկային չեկեր,դրամարկղային գիրք, աշխատավարձի հաշվարկավճարային տեղեկագրի կազմում և վճարում դրամարկղից ) 1.5 1
Առհաշիվ անձանց հետ հաշվարկների հաշվառում(առհաշիվ գումարների ծախսի հաշվետվության կազմում) 1.5 1
Հաշվարկային հաշվի գործառնությունների հաշվառում(բանկային քաղվածքի հիման վրա փաստաթղթերի կազմում) 1.5 1
Դեբիտորական պարտքերի հաշվառում(Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները ) հնարավոր կորուստների պահուստի հաշվառումը 1.5 1
E-invoicing ծրագրի նկարագիրը, հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի լրացում, ստորագրում և դուրսգրում 1.5 1
Արտադրական պաշարների սահմանումը դասակարգումը և գնահատումը,ապրանքներ 1.5 1
Պատրաստի արտադրանք 1.5 1
Անավարտ արտադրանք 1.5 1
Նյութեր 1.5 1
Պաշարների գույքագրումը և հաշվեկշռային արժեքի չափումը ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով 1.5 1
Մանրածախ առևտուր 1.5 1
ԱՄԱԵ և Միջին կռված մեթոդներ (Ամփոփում առաջադրանքի տեսքով) 1.5 1
 
Հիմնական միջոցների սահմանումը դասակարգումը և ճանաչման չափանիշները 1.5 1
Հիմնական միջոցների մաշվածքի հաշվառումը, վերագնահատման և վերագնահատված օբյեկտներ դուրս գրման, իրացման և օտարման հաշվառումը 1.5 1
Հիմնական միջոցների վերափոխումների,արդիականացման տեղնիկական սպասարկման և նորոգման հաշվառումը(ՀՄ-ի ձեռքբերում, շահագործման հանձնման ակտ, մաշվածքի հաշվարկ: ներքին տեղափոխման ակտ,շահագործումից հանման ակտ,վերաշահագործում,վերակառուցում, վերագնահատում, մասնակի լուծարում,դուրս գրման ակտ)(փաստաթղթերի կազմում խնդիրների օրինակով) 1.5 1
Վարձակալության հաշվառումը սահմանումը և դասակարգումը հաշվառումը վարձակալի և վարձատուի մոտ(ներկա և ապագա արժեքի աղյուսակի օգնությամբ խնդիրների լուծում) 1.5 1
Ստացված կարճաժամկետ վարկերի և փոխառություններ գծով պարտավորությունների հաշվառումը 1.5 1
Գործող հարկատեսակները, հարկային հաշվետվությունների լրացում խնդիրների օրինակով 1.5 1
Կրեդիտորական պարտքերի հաշվառումը, աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով(աշխատանքի վարձատրման ուղղված միջոցների հաշվարկ և հետհաշվարկ) 1.5 1
Աշխատավարձի հաշվարկավճարային տեղեկագրի կազմում ըստ եկամտային հարկի և կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքի, ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ, արձակուրդայինի հաշվարկ,վերջնահաշվարկ 1.5 1
Եկամտային հարկի հաշվետվության ձևավորում․վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի գրանցման հայտի լրացման կարգը 1.5 1
Սեփական կապիտալի կանոնադրական կապիտալի հաշվառումը (Ամփոփում առաջադրանքի տեսքով) 1.5 1
Ֆինանսական հաշվետվություններ(Ամփոփում) 1.5 1