Դասընթացի նկարագիրը

Ուսումնական կենտրոնը կիրառում է ուսուցման ժամանակակից մեթոդներ։Ոսումնական նյութերը համադրված են գործող պահանջներին։Դրանք պրակտիկ են և ներառում են իրավիճակային օրինակներ և լուծումներ ոլորտի առօրյայից, որոնց ուսումնասիրությունն էլ ավելի է նպաստում մատուցվող նյութի յուրացմանը։Ընդհանուր դասընթացը ներառում է 3 փուլ՝

  1. Հաշվապահական հաշվառում
  2. Հարկային օրենսդրություն
  3. ՀԾ Հաշվապահություն

Առաջին փուլում ներկայացվելու է հաշվապահական հաշվառման առարկայի ամբողջ ցիկլը, ընդ որում՝ մատուցվելու է պատկերավոր խնդիրներով և պրակտիկ լուծումներով։

Երկրորդ փուլում ներկայացվելու է ՀՀ-ում գործող հարկային համակարգը և ամրապնդվելու է ստացված գիտելիքները կիրառելով այն հաշվետվությունների լրացման և ուղարկման ժամանակ։

Երրորդ փուլում ուսումնասիրվելու է ՀԾ Հաշվապահ 7 համակարգի կառուցվածքը և կիրառվելու է երկու փուլերից ստացած գիտելիքները կոնկրետ կազմակերպության օրինակով։

Դասընթացները անց են կացվում տեխնիկապես հագեցած դասասենյակում: Դասասենյակում համակարգիչներից մեկը միացված է պրոյեկտորին ինչը թույլ է տալիս ստացած գիտելիքները ամրապնդել օգտվելով հարկային և իրավական տեղեկատվական համակարգերից:

Մինչև գրանցվելը ուսանողը կարող է փորձնական հաճախել 1 դասաժամ: Եթե ուսանողը չի հասկացել որևէ թեմա, որի համար նախատեսված էր որոշակի դասաժամ, ապա կնշանակվի առանձին դասաժամ, որը չի ներառվելու ընդհանուր դասաժամերի մեջ:
Առաջին փուլից հետո եթե ուսանողը չի յուրացրել մատուցված գիտելիքների 50%-ը (որը փաստելու է յուրաքանչյուր փուլի ավարտից հետո տրվող ամփոփ-առաջադրանքները ), ապա ուսանողի հետ չեղյալ է համարվելու նախապես կնքված պայմանագիրը համաձայն պայմանագրի (Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի)
Վճարումները կատարվում են կանխավճարային սկզբունքով՝ յուրաքանչյուր 12 դասընթացի մեկնարկից առաջ